Թուրքիան 94-րդն է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկում
Միացյալ Նահանգների Օքսֆորդի համալսարանը հրապարակել է «Համաշխարհային երջանկության զեկույցը», որտեղ ընդգրկված է 147 երկիր։ Առաջին տեղը զբաղեցրել է Ֆինլանդիան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հետազոտության համար հաշվի են առնվել մի քանի գործոններ, մասնավորապես մեկ շնչի հաշվով եկամուտը, կյանքի տևողությունը ու կյանքից ակնկալիքները։ Աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը գլխավորում է Ֆինլանդիան, որը 9 տարի անընդմեջ զբաղեցնում է առաջին տեղը։
Առաջատարին հաջորդում են Իսլանդիան, Դանիան և Կոստա Ռիկան։ Ցանկում ընդգրկված է նաև Թուրքիան, որը 5.3 միավորով զբաղեցնում է 94-րդ տեղը։ Նախորդ տարի ևս Թուրքիան զբաղեցրել էր նույն հորիզոնականը։



