Բաժիններ՝

50-ամյա տղամարդը կալանավորվել է

Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է 9 կգ մարիխուանա, ինչի պատճառով մեկ տղամարդ կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

«Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ներկրելու և իրացնելու կասկածանքով մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի տարածքում ձերբակալվել է 50-ամյա մի տղամարդ։

Նրա վարած ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Դատարանի որոշմամբ ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 9 կիլոգրամ մարիխուանայով փաթեթ»,- ասված է հաղորդագրությունում։

Տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031