Կրթահամալիրները կառուցում ենք ու աջակցում, որ մարդիկ իրենց իսկ գյուղերում տուն կառուցեն. ԿԳՄՍ նախարար

Երեկ կառավարությունը շատ կարևոր որոշում ընդունեց՝ նախկինում սահմանամերձ բնակավայրերի համար բնակարանների կառուցման ծրագիրը կամ հանրության մեջ առավել հայտնի 16 միլիոնների ծրագիրը ընդլայնելով այն գյուղական բնակավայրերի համար, որտեղ կառուցվել են կամ կառուցվում են կրթահամալիրներ և դպրոցներ:

Ընդ որում, բնակարանի կառուցման աջակցությունը տրվում է կրթահամալիրի սպասարկման տիրույթի բոլոր բնակավայրերի համար: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Սա՝ ի հեճուկս բոլոր այն անհեթեթ պնդումների, որ կրթահամալիրների ձևավորումը կդատարկի գյուղերը: Ուղիղ հակառակը: Կրթահամալիրները կառուցում ենք ու աջակցում, որ մարդիկ իրենց իսկ գյուղերում տուն կառուցեն, բնակվեն, իրենց երեխաներն էլ հենց այդ բնակավայրերում մնալով ամենաարդիական ու հագեցած պայմաններում լավ սովորեն, որ լավ ապրեն»,- նշել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031