Գորիս համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Իրինա Յոլյանը միացել է Սամվել Կարապետյանի թիմին

Գորիս համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Իրինա Յոլյանը միացել է Սամվել Կարապետյանի թիմին։ Այս մասին նա տեղեկացնում է իր էջում տեղադրված տեսանյութում։

Նա նշել է, որ որոշել է միանալ Սամվել Կարապետյանի քաղաքական թիմին, որովհետև այստեղ է տեսնում այն ուժը, փորձը և վճռականությունը, որը կարող է իրական փոփոխություններ բերել։

«Հայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն»,- տեսանյութին կից գրել է Յոլյանը։

Նշենք, որ Իրինա Յոլյանը օրերս հայտնեց, որ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում է գրել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031