Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի երկրներն ակտիվորեն քննարկում են Հորմուզի նեղուցի հետ կապված խնդիրները. Ռյուտե

ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչներն ակտիվ քննարկումներ են անցկացնում այն հարցի շուրջ, թե ինչպես հակազդել Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 19-ին հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Ինտենսիվ բանակցություններ են ընթանում ՆԱՏՕ-ի երկրների միջև, ԱՄՆ-ի հետ այն մասին, թե ինչպես լավագույնս դիմակայել անվտանգության ոլորտում այս հսկայական խնդրին։ Ես համոզված եմ, որ դաշնակիցները, ինչպես միշտ, հնարավոր ամեն ինչ կանեն մեր ընդհանուր շահերը պաշտպանելու և լուծում գտնելու համար», – նրա խոսքը մեջբերում է EFE գործակալությունը։

Ռյուտեն հավելել է, որ ողջ աշխարհը համակարծիք է այն հարցում, որ Հորմուզի նեղուցը չպետք է փակ մնա, և որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ բացել այն։«

Սա կարևոր է համաշխարհային տնտեսության համար։ Անընդունելի է, որ այս առանցքային նավագնացային երթուղին մնա փակ կամ նեղուցով անցումն ուղեկցվի մեծ դժվարություններով», – նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Այն բանից հետո, երբ Իսրայելը և Միացյալ Նահանգները գործողություն սկսեցին Իրանի դեմ, Թեհրանն արգելափակել է Հորմուզի նեղուցով անցումը ոչ բարեկամական երկրների նավերի համար։ Սա հանգեցրել է նավթի և գազի գների կտրուկ աճի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս