ԱՄՆ վիզա ստանալու համար Վրաստանի քաղաքացիները պարտավոր են դրամական երաշխիք վճարել

2026 թվականի ապրիլի 2-ից Վրաստանի քաղաքացիները, ովքեր կցանկանան ստանալ ԱՄՆ վիզա և մեկնել Միացյալ Նահանգներ, պարտավոր կլինեն վճարել 5000, 10.000 կամ 15.000 ԱՄՆ դոլարի չափով պարտադիր դրամական երաշխիք (bond)։ Այս գումարը նրանց կվերադարձվի վիզային կանոնները չխախտելու դեպքում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

«Պետդեպարտամենտն իրականացնում է սքրինինգի և ստուգման քաղաքականության ամբողջական վերանայում՝ ապահովելու համար, որ բարձր ռիսկային երկրներից ներգաղթյալներն ապօրինի կերպով չօգտվեն Միացյալ Նահանգների սոցիալական օգնությունից կամ բեռ չդառնան պետության համար», — հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Մինչ այժմ նման երկրների թիվը 38 էր։ 12 նոր սահմանված երկրների թվում է նաև Վրաստանը։ Ապրիլի 2-ից նմանատիպ սահմանափակումն ընդհանուր առմամբ կտարածվի 50 պետության վրա։

Ավելացված տասնմեկ երկրները (բացի Վրաստանից) ստորև.

  • Կամբոջա,
  • Եթովպիա,
  • Գրենադա,
  • Լեսոթո,
  • Մավրիկիոս,
  • Մոնղոլիա,
  • Մոզամբիկ,
  • Նիկարագուա,
  • Պապուա Նոր Գվինեա,
  • Սեյշելյան կղզիներ,
  • Թունիս։

Գերատեսչության տեղեկացմամբ՝ երաշխիքային գումարի չափը կորոշվի անհատապես՝ դեսպանատներում վիզայի համար նախատեսված հարցազրույցի ժամանակ։

Տեսանյութեր

Լրահոս