Որքա՞ն զինծառայող ունի Թուրքիան. Global Firepower-ը հրապարակել է ամենամեծ թվով զինծառայողներ ունեցող 20 երկրների ցանկը

Ամերիկյան «Global Firepower» վերլուծական ընկերությունը զեկույց է հրապարակել, որտեղ տվյալներ են ներառված տարբեր երկրների զինված ուժերում գործող զինծառայողների թվաքանակի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Զեկույցում ընդգծվում է, որ միայն գործող անձնակազմի թիվը բավարար չէ։

Բանակի արդյունավետության վրա ազդող գործոններ են տեխնոլոգիական սարքավորումները, լոգիստիկ հնարավորությունները և ռազմարդյունաբերության ոլորտի ներդրումները։

Ահա այն 20 երկրների ցանկը, որոնք ունեն ամենամեծ թվով զինծառայողները:

1. Չինաստան- 2.04 մլն

2. Հնդկաստան- 1.43 մլն

3. ԱՄՆ- 1.33 մլն

4. ՌԴ – 1.32 մլն

5. Հյուսիսային Կորեա- 1.32 մլն

6. Ուկրաինա- 900.000

7. Պակիստան- 660.000

8. Իրան- 610.000

9. Եթովպիա- 503.000

10. Թուրքիա- 481.000

11. Հարավային Կորեա- 450.000

12. Վիետնամ- 450.000

13. Եգիպտոս- 439.000

14. Կոլումբիա- 429.000

15. Ինդոնեզիա- 405.000

16. Մարոկկո- 400.000

17. Մեքսիկա- 387.000

18. Բրազիլիա- 376.000

19. Թայլանդ- 361.000

20. Էրիթրեա- 350.000

Տեսանյութեր

Լրահոս