Անընդունելի է. ԱՀԿ–ն` Մերձավոր Արևելքի բուժհաստատություններին հասցված հարվածների մասին

Մերձավոր Արևելքում բժշկական ենթակառուցվածքներին հասցված հարվածները ողբերգական և անթույլատրելի են։ Ինչպես գրում է «Politico»-ն, այս հայտարարությունն արել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Արևելյան Միջերկրական ծովի տարածաշրջանային տնօրեն Խանան Բալխին։

Նրա խոսքով՝ առողջապահական օբյեկտների վրա հարձակումները խախտում են միջազգային իրավունքը, որը պետք է երաշխավորի բուժաշխատողների պաշտպանությունը բոլոր հանգամանքներում:

Բալխին նաև ուշադրություն է հրավիրել Լիբանանի առողջապահական համակարգում տիրող ծայրահեղ ծանր վիճակի վրա. վերջին հարվածներից առաջ այն արդեն իսկ լուրջ ճնշման տակ էր, իսկ տեղահանվածների ներհոսքի պատճառով հիմա լրացուցիչ լարվածության տակ է հայտնվել:

«Խոսքը սննդի հասանելիության, մաքուր ջրի, բժշկական օգնության տրամադրման խափանումների մասին է. այդ ամենը ծանր հետևանքներ կունենա Լիբանանի բնակչության համար», – ընդգծել է նա:

Տեսանյութեր

Լրահոս