Ադանայում ևս մեկ «Patriot» ՀՕՊ համակարգ կտեղակայվի. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Գերմանիայում գտնվող դաշնակիցների օդային հրամանատարության կողմից հատկացված մեկ այլ «Patriot» ՀՕՊ համակարգ կտեղակայվի Թուրքիայի Ադանա նահանգում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ այն տեղակայվել է այնտեղ գտնվող իսպանական «Patriot» համակարգի կողքին։

Նշենք, որ ավելի վաղ «Bloomberg» պարբերականը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ն իր օրակարգում ներառել է Թուրքիայում բալիստիկ հրթիռային պաշտպանության կարողությունների ընդլայնումը։

ԱՄՆ-ի, Իրանի և Իսրայելի միջև շարունակվող հակամարտության ընթացքում Թուրքիայի օդային տարածքի ուղղությամբ օրերս շարժվել էր 3 բալիստիկ հրթիռ, որոնք ոչնչացվել էին ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգի կողմից։ Դրանից հետո ՆԱՏՕ-ն Թուրքիայի Մալաթիա նահանգում տեղակայել էր «Patriot» ՀՕՊ համակարգ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031