Թրամփը չի ընդունել Զելենսկիի նվերը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ ցանկանում էր իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին նվիրել iPad, որի միջոցով հնարավոր է հետևել Ուկրաինայում ռազմական գործողություններին, սակայն Թրամփը չի կարողացել մասնակցել: Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Financial Times-ի լրագրող Քրիստոֆեր Միլլերը:

«Անկեղծ ասած, ես ուզում էի այն նվիրել Թրամփին Մյունխենում: (…) Ինչո՞ւ: Որովհետև իմ iPad-ով ես անմիջապես կարող եմ տեսնել, թե ինչ հարձակումներ են տեղի ունենում՝ անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ և այլն»,- ասել է Զելենսկին:

Արդյունքում Ուկրաինայի առաջնորդն այդ պլանշետը նվիրել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին։ Նա ասել է, որ սարքը թույլ է տալիս իրեն հետևել երկնքում գտնվող յուրաքանչյուր թիրախի և ռազմաճակատում իրավիճակին։

Տեսանյութեր

Լրահոս