Բաժիններ՝

Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների հակառեկորդ է սահմանել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Ռեալ Մադրիդի» դեմ 1/8 եզրափակիչի պատասխան խաղից հետո (1:2) սահմանել է Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների հակառեկորդ: Անգլիական ակումբը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից ընդհանուր 1:5 հաշվով պարտությունից հետո:

X սոցիալական ցանցում Madrid Zone օգտահաշվի փոխանցմամբ՝ Գվարդիոլան դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին մարզիչը, որը երեք մրցաշրջան անընդմեջ դուրս է մնացել նույն թիմի հետ հակամարտության արդյունքում։ Նախկինում՝ 2024/25 մրցաշրջանում մանչեսթերյան թիմը «Ռեալ Մադրիդին» պարտվել է փլեյ-օֆֆ փուլում (ընդհանուր 2:3), իսկ 2023/24 մրցաշրջանում պարտվել է «Արքայական ակումբին» քառորդ եզրափակչում (4:4, 11 մետրանոց հարվածաշարի արդյունքներով՝ 3:4)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս