Լապորտան հայտարարել Ֆլիկի պայմանագրի երկարաձգման մասին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի պայմանագրի հնարավոր վաղաժամկետ երկարաձգման մասին: Լապորտայի խոսքով՝ Ֆլիկը մոտ է մինչև 2028 թվականը նախատեսված պայմանագիր կնքելուն. նրա ներկայիս պայմանագիրը լրանում է 2027 թվականին։
«Ֆլիկի հետ լավ հարաբերությունները շատ կարևոր են: Կարծում եմ՝ նա կարող է մնալ «Բարսելոնայում» ևս հինգ տարի: Նա երիտասարդ, էներգիայով լի մարդ է, ով իրեն քաղաքում զգում է ինչպես տանը»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հանս-Դիտեր Ֆլիկը «Բարսելոնայի» ղեկավարությունը ստանձնել է 2024 թվականի ամռանը: Նախկինում նա մարզել է Մյունխենի «Բավարիան» և Գերմանիայի ազգային հավաքականը 2021-ից 2023 թվականներին:



