Մեր Սուրբ Եկեղեցու Տիրավանդ կյանքը մտնելու է իր անշեղ ընթացքի մեջ․ Արագածոտնի թեմ

Արագածոտնի թեմը հայտարարություն է արել․ «Այսօր, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացնել և որպես խափանման միջոց կիրառել վարչական վերահսկողությունն ու բացակայելու արգելքը:

Սրբազան Հորն արգելվեց հաղորդակցվել վարույթի մասնակիցների և Արագածոտնի թեմի հոգևորականների հետ, ինչպես նաև այցելել թեմի նստավայր ու եկեղեցիներ։

Մենք վստահ ենք, որ արդարությունը վերականգնվելու է լիարժեքորեն, և մեր Սուրբ Եկեղեցու Տիրավանդ կյանքը մտնելու է իր անշեղ ընթացքի մեջ։
«Տերը հեռու է անիրավներից, բայց լսում է արդարների աղոթքը»։ (Առակներ 15:29)»։

Տեսանյութեր

Լրահոս