Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ը մահացել է

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ը մահացել է: Պատրիարքը Իլիա II-ը մահացել է կլինիկայում՝ 93 տարեկան հասակում։

Ավելի վաղ փոխանցել էինք`Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդն առողջական խնդիրների պատճառով վերակենդանացման բաժանմունքում է, միացված է արհեստական շնչառության սարքին։ Ըստ երկրի առողջապահության նախարարի՝ իրավիճակը շարունակում է մնալ շատ ծանր և մտահոգիչ։ Վրաստանի պատրիարքը հիվանդանոց է տեղափոխվել ներքին արյունահոսությամբ։

Իլիա II-ի պատրիարքությունը Վրաց ուղղափառ եկեղեցու պատմության մեջ ամենաերկարատևն է. 1977 թ. դեկտեմբերի 25-ից նա հանդիսացել է համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք, ինչպես նաև՝ Մցխեթայի և Թբիլիսիի արքեպիսկոպոս, Պիցունդայի, Սուխումի և Աբխազիայի մետրոպոլիտ, և Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ։

Տեսանյութեր

Լրահոս