Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Աբբաս Արաղչին և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և երկկողմ հարաբերությունները: Հայտարարել են Իրանի ԱԳՆ-ից։

«Արաղչին, պարզաբանելով Թեհրանի դիրքորոշումը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների վերաբերյալ, ընդգծել է, որ ոչ մի պետություն իրավունք չունի իր տարածքն ու ենթակառուցվածքը տրամադրել այլ երկրների դեմ ագրեսիվ գործողությունների համար:

Նա նաեւ նախազգուշացրել է ուրիշի դրոշի ներքո հնարավոր սադրանքների եւ գործողությունների մասին, որոնք ուղղված են երրորդ պետությունների հետ Իրանի հարաբերությունների խաթարմանը՝ նշելով, որ Իրանի պաշտպանական միջոցներն ուղղված են բացառապես ագրեսորների եւ հարձակումների համար օգտագործվող օբյեկտների դեմ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031