ՄԱԿ-ի փորձագետները հետաքննություն են սկսել Մինաբի դպրոցին հասցված ավիահարվածների վերաբերյալ

ՄԱԿ-ի փաստահավաք անկախ միջազգային առաքելության փորձագետները սկսել են հետաքննություն Իրանի Մինաբ քաղաքում գտնվող դպրոցին հասցված ավիահարվածների վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է առաքելության անդամ Մաքս դյու Պլեսսին Ժնևում կայացած ճեպազրույցի ընթացքում։«Գտնվում ենք հետաքննության սկզբնական փուլում։

Մենք մուտք չունենք Իրան, սակայն այն խնդրել ենք և շարունակելու ենք ձգտել ստանալ։ Առաքելությունը խիստ մտահոգված է այս հարձակումներով և անմեղ աշակերտների ու ուսուցիչների սպանությամբ, և մենք առաջնահերթորեն կուսումնասիրենք տեղի ունեցածը»,-ասել է նա կարևորելով հետաքննությունն ու անկախ արդյունք ստանալը։

Ավելի վաղ՝ Իրանի դատախազությունը հայտնել է, որ Իսրայելի կողմից Մինաբի դպրոցին փետրվարի 28-ի առավոտյան հասցված հարվածների հետևանքով զոհվել է 148 մարդ, իսկ 95-ը վիրավորվել է։

Մինաբի շրջանային դատախազը հայտարարել է, որ զոհվածների մեծ մասը դպրոցի աշակերտուհիներ են։ Զոհվել են նաև դպրոցի աշխատակիցներ և ծնողներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031