Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Իրանում պատերազմի դադարեցման,  «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարներին ուկրաինական հարվածներին առնչվող հարցերը

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն այսօր հեռախոսազրույց են ունեցել, ըստ լրատվամիջոցների՝ զրույցը կենտրոնացել է Իրանում պատերազմը հնարավորինս շուտ դադարեցնելու և բանակցությունների սեղանին վերադառնալու համար ձեռնարկվող քայլերի վրա։

Լավրովը հաստատել է Մոսկվայի դիրքորոշումը՝ անհրաժեշտ է ճգնաժամի շուտափույթ դեէսկալացիա:

Քննարկվել են նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի վերջին զարգացումները. ուկրաինական հարվածները «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարներին: Լավրովն ու Ֆիդանը նշել են էներգետիկայի ոլորտում ռուս-թուրքական ռազմավարական նախագծերի անխափան գործունեության համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031