«Քրեական աշխարհի» հետ առնչվող շուրջ 80 անձ է ձերբակալվել Աջարիայում

Տարածված տեղեկության համաձայն՝ Աջարիայում, Խելվաչաուրիի մունիցիպալիտետի Շարաբիձեեբի գյուղում իրականացված հատուկ գործողության արդյունքում, «քրեական աշխարհի» հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալվել է շուրջ 80 մարդ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

«Ինտերպրեսնյուս»-ի փոխանցմամբ՝ հատուկ գործողության ընթացքում վնասվածք է ստացել 75-ամյա մի կին, որը տեղափոխվել է Բաթումիի միջազգային համալսարանական կլինիկա։ Ենթադրվում է, որ նա ձերբակալվածներից մեկի մայրն է։

Տեղի բնակիչներից մեկը հայտնել է, որ երկու անձ՝ եղբայրներ, մինչ ձերբակալվելը վնասվածքներ են հասցրել իրենց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031