Թուրքիան վերահսկում է ռազմական ԱԹՍ-ների համաշխարհային շուկայի 65%-ը

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը հեռուստաեթերից հայտարարել է, որ Թուրքիան այժմ դարձել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության ոլորտի ամենափորձառու երկրներից մեկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նախարարը նշել է, որ թուրքական ռազմական արդյունաբերությունը մշտապես զարգացնում է նորարարական արտադրանքներ և առաջիկայում նպատակ ունի խորացնել իր կարողություններն անօդաչու համակարգերի, հրթիռների և ռադարների ոլորտներում։

Ըստ նրա՝ Թուրքիան ձեռք է բերել աշխարհում ռազմական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) շուկայի մոտ 65%-ը, և այդ ձեռքբերման զգալի մասը պատկանում է թուրքական «Baykar» ընկերությանը։ Վերջինս այժմ 37 երկրի համար հանդիսանում է ԱԹՍ-ների մատակարար։

Նախարարը նաև շեշտել է, որ «Roketsan» և «TÜBİTAK SAGE» ընկերությունները ռազմավարական հրթիռների արտադրության ոլորտում զարգացրել են բարձր մակարդակի կարողություններ՝ մշակելոց մինչև 2000 կմ հեռահարություն ունեցող հրթիռների ծրագիրը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031