Թուրքիայի տարածքով զենք ու զինամթերքի տարանցման նոր կանոնակարգեր են սահմանվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ ստորագրվել է հրամանագիր, որով նոր կարգավորումներ են մտցվում Թուրքիայի մաքսային տարածքով ռազմական տրանսպորտային միջոցների, զենք ու զինամթերքի ու դրանց պահեստամասերի անցման և վերարատահանման կանոների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հրամանագիրն ուժի մեջ է մտել 2026-ի մարտի 17-ին և հրապարակվել է Թուրքիայի «Resmi gazete» պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո։ Նշվել է, որ որոշման նպատակն է այդ վերահսկողության միջոցով հետևել Թուրքիայի մաքսային տարածքով անցնող ռազմական տեխնիկայի, զենք և զինամթերքի, պահեստամասերի և ռազմական պայթուցիկների մեկ օտարերկրյա երկրից մյուսը Թուրքիայի միջոցով տեղափոխմանը։

Կանոնակարգի համաձայն, այս ապրանքները Թուրքիայի մաքսային տարածքով տեղափոխելու համար անհրաժեշտ կլինի համապատասխանության վկայական տրամադրել առևտրի նախարարությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031