Բաժիններ՝

«Բարսելոնայի» նախագահը Մեսսիի վերադարձի վերաբերյալ հայտարարություն է արել

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան չի բացառում Լիոնել Մեսսիի վերադարձը կատալոնական ակումբ։

«Լեոն միշտ կապված կլինի «Բարսելոնայի» հետ այնպես, ինչպես ինքը կցանկանա։ Ակումբի դռները բաց կլինեն նրա համար, եթե նա որոշի հետագայում էլ օգնել «Բարսելոնայի» նման հաստատության մեծության ամրապնդմանը»,- ասել է Լապորտան TV3-ին տված հարցազրույցում։

Մեսսին լքել է «Բարսելոնան» 2021 թվականին։

Հիշեցնենք, որ Լապորտան վերջերս վերընտրվել է «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում. նա կպաշտոնավարի մինչև 2031 թվականը։

Մեսսին ներկայումս խաղում է MLS-ի «Ինտեր Մայամիի» կազմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս