Բաժիններ՝

Հարցումը ցույց է տվել, թե ինչպես են ամերիկացիները վերաբերվում Կուբայի նավթային շրջափակմանը

YouGov-ի հարցման համաձայն՝ ամերիկացիների գրեթե կեսը դժգոհ է ԱՄՆ-ի կողմից Կուբա նավթի մատակարարման արգելափակումից։

Փետրվարին Թրամփի վարչակազմը դադարեցրեց Կուբա նավթի մատակարարումը, ինչը երկրում վառելիքային ճգնաժամ առաջացրեց։ Մարտին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը հաստատել էր, որ Կուբան ձգտում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, և որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մասնակցում է Հավանայի հետ բանակցություններին։

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիների գրեթե կեսը (46%) համաձայն չէ ԱՄՆ քաղաքականության հետ, որն ուղղված է դեպի Կուբա այլ երկրներից նավթի մատակարարումների սահմանափակմանը: Միայն մեկ քառորդն է (28%) աջակցում ԱՄՆ կառավարության գործողություններին:

Ամերիկացիները նմանատիպ կարծիք ունեն Կուբայի դեմ առևտրային էմբարգոյի վերաբերյալ. 40%-ը դատապարտում է այն, մինչդեռ 32%-ը՝ աջակցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս