Ֆրանսիայի դիրքորոշումը Մերձավոր Արևելքի պատերազմում մնում է «լիովին պաշտպանողական». Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր հայտարարել է, որ Ֆրանսիայի դիրքորոշումը Մերձավոր Արևելքի պատերազմում մնում է «լիովին պաշտպանողական»։
Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանի անօդաչու սարքի հարվածից Իրաքի ինքնավար Քուրդստանի շրջանում սպանվել է ֆրանսիացի զինծառայող։
«Ֆրանսիայի դիրքորոշումը լիովին պաշտպանողական է, աջակցություն է ցուցաբերում իր դաշնակիցներին և որևէ կերպ չի կարող արդարացվել հարձակումը Ֆրանսիայի վրա»,- ասել է Մակրոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ ունեցած մամլո ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախահահ Վլադիմիր Զելենսկին Փարիզում է և, որ այցի շրջանակում նախատեսված են բանակցություններ նախագահ Էմանյուել Մակրոնի հետ՝ Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելու շուրջ։ Սա Զելենսկու արդեն 12-րդ այցն է Ֆրանսիա՝ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից ի վեր։



