ՀՀ նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 4-րդ մասերի համաձայն` ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը»,– ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Նրա թեկնածությունը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը, ապա` փակ, գաղտնի քվեարկությանը։

Նշենք, որ Վլադիմիր Վարդանյանն այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է և պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

2003 թվականից սկսած` նա ՀՀ սահմանադրական դատարանում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, 2018–2019 թվականներին եղել է Բարձր դատարանի աշխատակազմի ղեկավար:

Ի դեպ, 2018 թվականից Վարդանյանը նաև Հայոց ցեղասպանության–թանգարան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Տեսանյութեր

Լրահոս