Ալի Լարիջանին բարձրաստիճան պաշտոնյաների հետ մասնակցել է Թեհրանի հանրահավաքին

Իրանի ազգային անվտանգության ղեկավար Ալի Լարիջանին բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այսօր մասնակցել է Թեհրանում տեղի ունեցող մեծ հանրահավաքին, պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում էլ քննադատել իսրայելա-ամերիկյան վերջին հարձակումները մայրաքաղաքի վրա՝ դրանք որակելով «հուսահատության դրսևորում»։

«Այս հարձակումները վախից են, հուսահատությունից են: Ուժեղ մարդը երբեք ցուցարարներին չի հարվածի»,- հայտարարել է Լարիջանին։

Ըստ պետական հեռուստատեսության՝ այսօր Թեհրանի կենտրոնական հատվածում հզոր պայթյուններ են հնչել հանրահավաքի վայրից ոչ շատ հեռու։ Ցուցարարներն այսօր փողոց էին դուրս եկել սպանված Խամենեիի և նրա որդու Մոջթաբա Խամենեիի պատկերներով։ Ավանդական այս հավաքը նաև ի աջակցություն պաղեստինցիների էր և ի հակադրում իսրայելական ռեժիմի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031