«Կանխելու համար 1-1.5 ամիս ժամանակ կա… մնացածը լոլո է». Սամվել Ֆարմանյան
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի վերջնական կազմաքանդումը կանխելու համար 1-1.5 ամիս ժամանակ կա:
Կա իրատեսական մեկ լուծում.
1) Ընդդիմությունը շատ արագ՝ երկու-երեք շաբաթում, անցկացնում է նախընտրական փրայմերիզ, կազմում է մեկ միասնական ցուցակ ու ԱԺ ընտրությանը մասնակցում է մեկ ցուցակով: Միավորված ընդդիմություն-Նիկոլ երկընտրանքի պարագայում Նիկոլը շանս չունի վերընտրվելու հունիսի 7-ին: Չունի շանս նաև կեղծելու՝ չի մարսի: Ոչ մի շանս չունի:
2) Այդ միասնական ցուցակի առաջին համարին արագ առաջադրում են նաև որպես իմպիչմենտի վարչապետի թեկնածու և ապրիլի 20-ին, օրինակ, ԱԺ մուտք են անում Նիկոլին ԱԺ-ով անվստահություն հայտնելու նախագիծը՝ բավարար ձայներ կա: Զուգահեռ, ժողովրդին կոչ է արվում եռօրյա համազգային հանրահավաքի՝ ապրիլի 21-23, երբ ԱԺ-ում օրենքի ուժով քննարկվելու է իմպիչմենտի հարցը:
Կա՞ կասկած, որ միավորված ընդդիմության կոչով հրավիրված այդ հանրահավաքները դառնալու են Վաթեռլոո:
Չստացվի ՔՊ պատգամավորներին «օգնել»՝ քվեարկելու Նիկոլի իմպիչմենտի նախագծի օգտին, ինչը գրեթե բացառված է, փողոցի այդ ողջ էներգիան գնալու է հունիսի 7-ի քվեարկություն ու սրբել-տանելու է Նիկոլին ու ՔՊ-ին, երբ բարիկադի մյուս կողմում միավորված ընդդիմությունն է:
Այսքան պարզ լուծում այդքան բարդ հարցին:
Հ.Գ. Այնպես որ ընդդիմադիր առաջնորդներ հորջորջվողների եսասիրությունն ու կերած բողկերը ժողովրդի վզին մի թողեք: Դա ավելի մեծ ու անբարոյական նիկոլություն է: Նիկոլն ունեցել է ու ունի ուժի մեկ աղբյուր՝ անկարող, ֆեյք կամ գործարքների հակված ընդդիմություն: Մնացածը լոլո է»:



