Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է ամեն տարի կյանքը մի քանի տարով երկարացնել

Առողջ սննդակարգը կարող է մի քանի տարով երկարացնել կյանքը՝ անկախ գենետիկ նախատրամադրվածությունից կամ սեռից, ասվում է Չինաստանի Հուաչժոնգի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի գիտնականների կողմից Science Advances-ում հրապարակված ուսումնասիրության մեջ։

«Առողջ սննդի այլընտրանքային ինդեքսին, միջերկրածովյան և բուսական սննդակարգին, ինչպես նաև հիպերտոնիան կանխող և շաքարախտի ռիսկը նվազեցնող սննդակարգերին հետևելը հանգեցրել է ընդհանուր մահացության նվազմանը և կյանքի տևողության երկարացմանը»,- նշվում է հոդվածում։

Տեքստում նշվում է, որ լավագույն արդյունքները նկատվել են այն տղամարդկանց մոտ, ովքեր հետևել են շաքարախտի առաջացման ռիսկը նվազեցնելու համար նախատեսված սննդակարգին, մինչդեռ կանանց համար ամենաօգտակարը եղել է միջերկրածովյան դիետան։

Գիտնականները նշում են, որ ուսումնասիրության արդյունքները մատնանշում են առողջ սննդակարգի կարևոր առավելությունները՝ անկախ երկարակեցության գեների առկայությունից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031