ՍԴ-ն մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը

«Սահմանադրական դատարանը մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը՝ արձանագրելով, որ բարձրացվող հարցերը ՍԴ քննության ենթակա չեն. փոխանցում է «Փաստինֆո»-ն։

Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է. «Ջալալ Հարությունյանն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ 44-օրյա պատերազմի ժամանակ զինվորական պաշտոնեական անփութության համար, ինչը հանգեցրել է մարդու մահ։ Խոսքը «Ցորի» դրվագի մասին է։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել դատավճիռը, Վճռաբեկ դատարանն էլ՝ վարույթ չի ընդունել բողոքները, ըստ այդմ, դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, Հարությունյանն էլ՝ տեղափոխվել ՔԿՀ՝ պատժի կրման համար։

Ջալալ Հարությունյանի անունից անհատական դիմում է ներկայացվել ՍԴ, որում բարձրացվել են մի քանի հարցեր, այդ թվում, ընդդատության հարցը։ Ըստ Հարությունյանի՝ ՀՀ «դատարանի դատական տարածք» եզրույթին դատարանների կողմից հաղորդվել է լայն և ինքնավար (ավտոնոմ) սահմանադրության նախաբանի էությանը հակասող այնպիսի հակասահմանադրական մեկնաբանություն, որի արդյունքում «դատական տարածքում» է ներառվել միջազգայնորեն «ՀՀ տարածք» չհանդիսացող «ԼՂ տարածքը», որպես հետևանք՝ ԼՂ-ում կատարված ենթադրյալ հանցանքի վերաբերյալ վարույթը դիտարկվել է իբրև «ՀՀ դատական տարածքում կատարված հանցանքի վարույթ» և Հարությունյանը պահանջել է այդ մեկնաբանությունը ճանաչել հակասահմանադրական։ Հարությունյանը դիմումով նշել է, թե դրա հետևանքով խախտվել է արդար դատաքննության բաղադրատարրի՝ իր գործի «օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից» քննություն իրականացնելու սկզբունքը։ Բացի այդ, ըստ դիմումատուի, ՀՀ գործող քրեական օրենսգրքի ՔրՕր-ի 550-րդ մասի3 «հանցավոր համարվող արարքի շրջանակը ընդլայնող» նորմին դատարանը հաղորդել է մեկնաբանություն, որով արարքը կատարելու պահին հանցավոր չհամարված «անբարեխղճության» հետևանքը իբրև «հանցավոր մեկնաբանելով» «նոր քրեական օրենքի» հետադարձ կիրառություն է տրվել , ինչը ևս, ըստ Հարությունյանի, պետք է ճանաչել Սահմանադրության 72-րդ հոդվածին և 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքին հակասող և անվավեր։

Այս հարցերից զատ Հարությունյանը նաև բարձրացրել է առողջական խնդիրների՝ անազատության հետ անհամատեղելիության հարցը։

ՍԴ-ն մերժել է դիմումը՝ արձանագրելով, որ բարձրացված հարցերը ՍԴ քննության ենթակա չեն ։ ՍԴ-ն եզրահանգել է, որ սույն դիմումով Դիմողի կողմից խնդրո առարկա համատեքստում բարձրացված հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ՍԴ1/0158/01/23 քրեական գործի շրջանակներում ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից»:

Տեսանյութեր

Լրահոս