«Իրական արդարադատություն իրականացնող դատավորների «ձեռքերում» հայտնվելն այս պատկերն ունի». Արմինե Ֆանյան
Արմինե Ֆանյանը գրում է. ««Իզմիրլյան ԲԿ»-ում օրեր առաջ իրականացված խուզարկությունների մասով:
Օրեր առաջ տեղեկացա, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին բավարարել է բողոքս և ճանաչել «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում:
Այսօր, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը կրկին շատ կարևոր որոշում կայացրեց՝ այս անգամ «Իզմիրլյան» ԲԿ ֆինանսական գծով փոխտնօրեն Վաղարշակ Մեյրոյանի աշխատասենյակում իրականացված խուզարկության կապակցությամբ՝ բավարարելով բողոքս և ճանաչելով Վաղարշակ Մեյրոյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում:
Իրական արդարադատություն իրականացնող դատավորների «ձեռքերում» հայտնվելն այս պատկերն ունի:
Դեռևս սպասում ենք «Իզմիրլյան» ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի և գլխավոր հաշվապահ Անահիտ Յոլյանի աշխատասենյակներում կատարված խուզարկությունների մասով Վերաքննիչ դատարանի որոշումներին»:



