Բաժիններ՝

Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարը Նախիջևան է այցելել

Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար Մեթին Տոկելը Նախիջևան է այցելել, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Տոկելը հանդիպել է Առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քենան Սեիդովի հետ։

Իր ելույթում Տոկելն ընդգծել է, որ Թուրքիան միշտ կաջակցի Ադրբեջանին տարածաշրջանում կայունության ամրապնդման և լիակատար անվտանգության ապահովման նպատակով։

Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնություն տրամադրել «Շուշիի հռչակագրի» դրույթների համաձայն և ընդգծել, որ երկու երկրների միջև հարաբերությունները ամուր հիմք ունեն ռազմավարական և ռազմական գործընկերության տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ զորավարժությունների պլանավորմանն ու փորձի փոխանակմանը առնչվող հարցեր։

Տոկելի այցը տեղի է ունեցել Նախիջևանում անօդաչու թռչող սարքի անկումից հետո։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանից արձակված երկու անօդաչու է ընկել Նախիջևանում. մեկը` օդանավակայանի տերմինալի շենքի վրա, մյուսը՝ Շեքերաբադ գյուղի դպրոցի մոտ։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ Նախիջևանի վրա Իրանի հարձակումը «անպատասխան չի մնա»։ Սակայն ավելի ուշ Բաքուն հրաժարվեց իր կոշտ հռետորաբանությունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս