Բաժիններ՝

Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով կան նոր զոհեր ու վիրավորներ

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական հարվածներից երկրի հարավում գտնվող Թիբնին գյուղաքաղաքում վիրավորվել է չորս քաղաքացի։ Այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական ուժերը Բեյրութի Աիշա Բաքքար շրջանում բնակարան են թիրախավորել։

Բացի այդ, Սուր շրջանի Կանա գյուղաքաղաքի վրա իսրայելական ուժերի կողմից ձեռնարկված հարձակումների արդյունքում զոհվել է հինգ և վիրավորվել ևս հինգ քաղաքացի։

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ երկու անգամ թիրախավորել է իսրայելական ուժերին ալ-Ադայսա սահմանային բնակավայրում, բացի այդ նաև թիրախավորել է Այթարուն բնակավայրի ուղղությամբ շարժվող իսրայելական ուժերին։

Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ռազմական գործողություններ են սկսվել Իրանի դեմ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից մեկնարկած հակամարտության ֆոնին։ Լիբանանը հայտնել է, որ մարտի սկզբից ի վեր Իսրայելի կողմից հարձակումների հետևանքով երկրում զոհերի թիվը գերազանցել է 400-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս