Նիկոլ Փաշինյանը ՎԶԵԲ նախագահի հետ քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքին վերաբերող հարցեր։

Կարևորվել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակում ակտիվ փոխգործակցության շարունակականությունը, ինչպես նաև մասնավոր հատվածի մրցունակության խթանմանը, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը միտված համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացումը։

Օդիլ Ռենո-Բասսոն ընդգծել է ՎԶԵԲ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ՀՀ Կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031