Բաժիններ՝

7 քաղաքացի տեղափոխվել է Մարաշի բաժին

Մարտի 6-ին՝ ժամը 9․30-ին, Ոստիկանության Գվարդիայի գնդի 1-ին գումարտակի ծառայողները Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում ծառայություն իրականացնելիս նկատել են միմյանց քաշքշող մի խումբ քաղաքացիների։ Բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ նրանք հնչեցրել են հայհոյանքներ։

Ոստիկանության գվարդիայի ծառայողները Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիմաց խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Մարաշի բաժին են տեղափոխել 7 քաղաքացու։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ծառայողները պարզել են, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի 37, 39, 48, 69 տարեկան 4 տղամարդ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Նոր Խարբերդի 17-ամյա, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի 23-ամյա, Արարատի մարզի, Գետազատ գյուղի 28-ամյա բնակիչ 3 երիտասարդի հետ։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031