Թրամփը մեկնաբանել է Խամենեիի որդու՝ Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, լրատվամիջոցների հետ զրույցում մեկնաբանելով այաթոլլա Ալի Խամենեիի որդու՝ Մոջթաբայի՝ Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելը, հայտարարել է, որ «գոհ չէ» և կհետևի զարգացումներին։

«Ես գոհ չեմ [Մոջթաբա Խամենեիի՝ Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելուց – խմբ.]», – ասել է Թրամփը Fox News-ի լրագրող Բրայան Քիլմիդի հետ զրույցում:

Ամերիկացի առաջնորդը նաև իսրայելական Times of Israel հրատարակությանը տված հարցազրույցում նշել է, որ կհետևի Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրության շուրջ զարգացումներին։

«Կտեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Թրամփը՝ առանց մանրամասներ հայտնելու:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանի Փորձագետների խորհուրդը Իսլամական Հանրապետության նոր առաջնորդ է նշանակել այաթոլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիին։

Իրանի նոր հոգևոր առաջնորդը սպանված այաթոլա Ալի Սեյեդ Խամենեիի որդին է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031