Գերմանացիների համար 2026թ. ամենապահանջված ուղղությունը Թուրքիան է

Գերմանիայի տուրիստական ​​գործակալների ասոցիացիան տվյալներ է հրապարակել գերմանացիների նախընտրելի զբոսաշրջային ուղղությունների վերաբերյալ։ 2026-ին գերմանացիների համար Թուրքիան գլխավորում է նախընտրելի ուղղությունների ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ու հատկապես ամռան ամսիներին Թուրքիան ամենանախընտրելի ուղղությունն է գերմանացիների համար ինչպես ընդհանուր եկամտի, այնպես էլ ամրագրումների քանակի առումով։

Թուրքիայից հետո գերմանացիների համար նախընտրելի ուղղություններ են Իսպանիան, Հունաստանը, Եգիպտոսը և Իտալիան։

Տուրիստական գործակալները նշում են, որ գերմանացիներն առաջնահերթություն են տալիս անվտանգությանը և հուսալիությանը։

Տեսանյութեր

Լրահոս