ԻՀՊԿ-ն անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Հյուսիսային Իրաքին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող իրանական քրդական ընդդիմադիր խմբավորումներին՝ թիրախավորելով Էրբիլի և Սուլեյմանիայի մոտակայքում գտնվող KDPI-ի, «Կոմալա»-ի և այլոց բազաները: Երեկ արդեն հարձակման էր ենթարկվել PAK-ի (Քրդստանի ազատության կուսակցություն) կենտրոնակայանը:

ԱՄՆ-ն և Իսրայելը ցանկանում են օգտագործել այս խմբավորումներին («Միասնական ճակատի կոալիցիա»)` Իրանի ռմբակոծություններին ցամաքային բաղադրիչ ավելացնելու համար: Այս ամենը վկայում է հակամարտության աշխարհագրության ընդլայնման մասին: Իրանը փորձում է կանխարգելիչ հարվածներով չեզոքացնել իր սահմանների մոտ գտնվող զինված խմբավորումներին, որոնք կարող են ներխուժել երկրի ներս:

Հյուսիսային Իրաքի (Իրաքյան Քրդստանի) թիրախավորումը կարող է լուրջ լարվածություն առաջացնել Բաղդադի և Թեհրանի հարաբերություններում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031