Իմպիչմենտի հարցը քնած չի եղել. Դավիթ Համբարձումյանը փողոցային պայքարի ուղիղ կոչ էր անում. Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը պնդում է՝ իմպիչմենթի թեման քնած չի էլ եղել, որ հիմա փորձում են արթնացնել։

«Դա միշտ մեր օրակարգի թիվ մեկ հարցն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

ՀՀԿ-ն մոտ օրերս գործադիր մարմնի նիստ կգումարի, պաշտոնական հայտարարությամբ հանդես կգան։

Մասիսի նախկին քաղաքապետ, քաղբանտարկյալ Դավիթ Համբարձումյանը իմպիչմենթի միասնական թեկնածուն է, երեկ նա հայտարարությամբ էր հանդես եկել ու դիմել ՀՀԿ գործադիր մարմին։

Մամիջանյանը նշեց՝ Դավիթ Համբարձումյանի երեկվա նամակում պետական մտածողության, բոլորի ընդհանրական նպատակի՝ իշխանափոխության կարևորությունը գիտակցելու ու երկրորդական նպատակները մի կողմ դնելու, անձնական ամբիցիաները մի կողմ դնելու հատկանիշներ էին։

«Կարծում եմ՝ դա ակնհայտ է մեր քաղաքացիների համար»,- ընդգծեց Մամիջանյանը։

Նա ասաց, որ Դավիթ Համբարձումյանի նամակում ոչ թե ակնարկ էր, այլ ուղիղ հղում էր փողոցային պայքարին։

«Իմ համեստ կարծիքով՝ դեմ լինել իմպիչմենթին՝ նշանակում է դեմ լինել փողոցային պայքարին, որն ընդդիմության համար աընդունելի գործելաոճ է»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031