3 նախագահներով միմյանցից ամեն ինչով տարբեր ենք, կա մեկ նմանություն. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավիրած ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ ի՞նչը նրան կստիպի հեռանալ քաղաքականությունից, հատկապես, երբ որոշ ուժերի կամ գործիչների կողմից նման պահանջ կա:

«Այս հարցը մամուլում ընդհանրապես հնչեցվում է՝ «նախկիններ» կոնտեքստով, որ նախկինները գնան, պայծառ ապագա կբացվի ուրիշների համար: Ինձ մոտ միշտ հարց է առաջանում՝ ի՞նչն է հիմքում այդ նախկինների նույնացման: Երեք նախկին նախագահներով բնավորությամբ լրիվ տարբեր ենք: Եթե հնարավոր է երեք իրարից շատ հեռու մարդիկ հորինել, ապա դրանք երեք նախագահներն են՝ Լևոն Տեր-Պետրոսյան, ես և Սերժ Սարգսյանը:

Լրիվ տարբեր ենք բնավորություններով, հայացքներով՝ լրիվ տարբեր ենք, աշխատանքի ոճով ևս լրիվ տարբեր ենք: Մեր աշխատած տարիների արդյունավետությամբ ևս լրիվ տարբեր ենք, թիմային տեսանկյունից ևս լրիվ տարբեր ենք: Ի՞նչն է մեզ միայն միացնում, որ աշխատանքային գրքույկում գրած է՝ նախագահ ենք եղել: Լավ ու վատի մասին չի, ուղղակի տարբեր ենք»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս