Բաժիններ՝

«Աբովյան» բժշկական կենտրոնում 18-ամյա բուժառուն ծեծի է ենթարկել իրեն օգնություն ցուցաբերող բժշկուհուն․ կա վիրավոր

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հունվարի 11-ին ժամը 06։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ հիվանդանոցում պացիենտի կողմից բժշկին ծեծի ենթարկելու հետևանքով «գլխի գագաթային շրջանի ճակատի աջ վերին կոպի սալջարդ վերքեր, աջ այտի փափուկ հյուսվածքների սալջարդ քերծվածքներ» ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com-ը։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 66-ամյա Նաիրա Ք․-ն է։

Ոստիկանները պարզել են, որ Նաիրա Ք․-ն հունվարի 11-ին ժամը 02։30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնի վիրակապարանում Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Ամուր Ա․-ին բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ ոտքով հարված է հասցրել կրծքավանդակին և սեղանին դրված մետաղական մատնոցով հարվածել է գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Նաիրա Ք․-ն աշխատում է «Աբովյան» բժշկական կենտրոնում, որպես վերակենդանացման բաժանմունքի բժշկուհի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս