Բաժիններ՝

Հարավային Կորեայի նախկին առաջին տիկնոջը դատապարտել են 20 ամսվա բանտարկության նվեր ստացած շքեղ իրերի պատճառով

Չորեքշաբթի Հարավային Կորեայի դատարանը նախկին առաջին տիկին Կիմ Կեոն Հիին դատապարտել է մեկ տարի ութ ամիս ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով Միավորման եկեղեցուց «շռայլ կաշառքներ» ստանալու մեջ՝ գործարար ծառայություններ ստանալու համար, հաղորդել է Yonhap-ը։

Հատուկ դատախազ Մին Չժուն Կիի թիմը 15 տարվա ազատազրկում էր պահանջել պաշտոնանկ արված նախկին նախագահ Յուն Սոկ Յոլի (որը դատարանի առջեւ է կանգնել խռովության կազմակերպման մեղադրանքով՝ կապված 2024թ․ ռազմական դրություն մտցնելու նրա առաջարկի հետ) կնոջ՝ Կիմի համար։

Բայց Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը նախկին առաջին տիկնոջը դատապարտել է շատ ավելի մեղմ ազատազրկման՝ հանելով մեղադրանքները բաժնետոմսերի մանիպուլյացիայի սխեմային մասնակցելու եւ քաղաքական հիմնադրամների մասին օրենքը խախտելու վերաբերյալ։

Դատարանը նաեւ պարտավորեցրել է Կիմին վճարել 12.8 միլիոն վոն (8 988 ԱՄՆ դոլար)։ Չորեքշաբթի դատարանի որոշման համաձայն՝ Կիմը եւ նրա ամուսինը դարձել են երկրում առաջին նախագահական զույգը, որը բանտարկվլ էց քրեական մեղադրանքներով։

Դատարանը հայտնել է, որ Կիմին մեղավոր է ճանաչել Միավորման եկեղեցուց շքեղ իրեր, ինչպիսիք են Chanel պայուսակը եւ թանկարժեք Graff վզնոցը, ընդունելու մեջ, որը նրանից գործարար ծառայություններ էր ակնկալում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս