ԱՄՆ-ն կանադական ապրանքների վրա 100% մաքսատուրք կսահմանի, եթե Օտտավան համաձայնության գա Պեկինի հետ․ Թրամփ

ԱՄՆ-ն կանադական ապրանքների վրա 100% մաքսատուրք կսահմանի, եթե Օտտավան համաձայնության գա Պեկինի հետ, այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Եթե նահանգապետ Քարնին կարծում է, որ Կանադան վերածում է Չինաստանի համար «մուտքի նավահանգստի»՝ ապրանքներ ԱՄՆ տեղափոխելու համար, նա սխալվում է։

Չինաստանը ամբողջությամբ կուլ կտա Կանադան, ամբողջությամբ կոչնչացնի այն, ներառյալ նրա տնտեսությունը։

Եթե Կանադան համաձայնության գա Չինաստանի հետ, ապա անմիջապես կբախվի ԱՄՆ մտնող բոլոր կանադական ապրանքների վրա 100% մաքսատուրքի»,-գրել է Թրամփը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031