Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է շարունակել վճռական պայքարը «Իսլամական պետություն» կոչված խմբավորման դեմ

Թուրքիան մտադիր է շարունակել վճռական պայքարը «Իսլամական պետություն» կոչված խմբավորման դեմ։ Այդ մասին Այդըն նահանգում ունեցած ելույթում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Այդ պատուհասի դեմ պայքարը գնալով վճռական է դառնում։ Ահաբեկչության բոլոր դրսևորումները պետք է վերանան։ Թուրքիան վայելում է իր ընտրած ուղու պտուղները՝ հետևողականորեն հաղթահարելով անվտանգության հետ կապված սպառնալիքները»,-ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նշել է, որ ահաբեկչական կառույցների, այդ թվում՝ Սիրիայի հյուսիսում անջատողական խմբավորումների վերացումը կնպաստի ամբողջ տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։

«Էթնիկ և կրոնական լարվածությունը միայն սրում է իրավիճակը և լրացուցիչ տառապանքներ է պատճառում տարածաշրջանին, հետևաբար թուրքական իշխանությունները մտադիր են շարունակել խաղաղությունն ու անվտանգությունն ամրապնդելու իրենց ջանքերը»,-ասել է Էրդողանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031