Բաժիններ՝

Աֆղանստանում ձնաբքի հետևանքով 61 մարդ է մահացել

Ուժեղ ձնաբքերն ու սառցե անձրևներն առնվազն 61 մարդու մահվան պատճառ են դարձել Աֆղանստանում։ Այս մասին հայտնում է տարերային աղետների հետևանքների վերացման ազգային վարչությունը (ANDMA):

«Վերջին երեք օրերին ուժեղ անձրևների և ձյան տեղումների հետևանքով երկրի տարբեր նահանգներում զոհվել է 61, տուժել՝ 110 մարդ»,-նշված է կառույցի տարածած հաղորդագրությունում։

Հաղորդվում է նաև, որ բնական աղետի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել է 458 տուն, ինչի հետևանքով տուժել է 360 ընտանիք: Միաժամանակ, ոչնչացել է 620 գլուխ անասուն։ Առավել շատ տուժել են թույլ զարգացած ենթակառուցվածքներ ունեցող լեռնային և գյուղական բնակավայրերը։ Երկրի գրեթե բոլոր գլխավոր և երկրորդական ճանապարհները փակ են, ենթակառուցվածքների վնասման պատճառով ընդհատվել է արտասահմանից էլեկտրաէներգիայի մատակարարումը։

Աֆղանստանի օդերևութաբանների կանխատեսմամբ՝ երկրի մի շարք շրջաններում առատ ձյան տեղումներն այս շաբաթ կարող են շարունակվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031