Շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել է 5 մեքենա

Այսօր՝ հունվարի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են 66-ամյա Հրաչյա Չ․-ի վարած «Chevrolet» մակնիշի, 26-ամյա Ալեքս Բ․-ի վարած «Ford Transit» մակնիշի, 31-ամյա Դավիթ Հ․-ի վարած «BYD» մակնիշի, 30-ամյա Նարինե Ղ․-ի վարած «Kia» մակնիշի և 53-ամյա Նորիկ Ս․-ի վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Ճանապարհը պատված է եղել մերկասառույցով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031