AusOpen. Կարեն Խաչանովը դուրս մնաց պայքարից
Աշխարհի 18-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովն ավարտեց պայքարն Ավստրալիայի բաց առաջնութունում։ Երրորդ շրջանում հայ թենիսիստը մրցեց աշխարհի 25-րդ ռակետ, իտալացի Լուչանո Դարդերիի հետ եւ պարտություն կրեց 6:7 (5:7), 6:3, 3:6, 4:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 3 ժամ եւ 23 րոպե։
Լուչանո Դարդերիի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները, որը 4:6, 6:3, 6:4, 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 85-րդ ռակետ, ամերիկացի Էլիոթ Սպիցիրիին։
AusOpen-ի մրցանակային հիմնադրամը 74,9 միլիոն դոլար է։
