ԱՄՆ-ում ռեստորանի սեփականատերը ցիանիդով թունավորել է հաճախորդներին
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայում ռեստորանի նախկին սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել չորս մարդու դիտավորյալ թունավորելու համար, հաղորդում է People-ը:
Ոստիկանության տվյալներով՝ 52-ամյա Գուդրուն Կասպեր-Լեյնենկուգելը, որը նախկինում ռեստորանի սեփականատեր էր Աշվիլում, կասկածվում է ըմպելիքներին թունավոր նյութ ավելացնելու մեջ։ Թունավորումից ողջ է մնացել միայն երկու տուժող։
Զոհերի թվում են 32-ամյա Լիլա Լիվիսը, որը մահացել է 2025 թվականի դեկտեմբերի 1-ին, և Մայքլ Շմիդտը, որին, քննիչների կարծիքով, կինը դիտավորյալ թունավորել է դեռևս 2007 թվականին։ Իրավապահ մարմինները դեռևս չեն պարզել, թե արդյոք զոհերը անձամբ ծանոթ են եղել մեղադրյալի հետ։
Հյուսիսային Կարոլինայի նահանգային հետաքննությունների բյուրոն (SBI) կարծում է, որ Կասպեր-Լեյնենկուգելն օգտագործել է ացետոնիտրիլ՝ թունավոր լուծիչ, որն կիրառվում է դեղագործական և արդյունաբերական ոլորտներում։ Այն անգույն հեղուկ է՝ քաղցր հոտով, որը ժամանակի ընթացքում վերածվում է ցիանիդի։
Կնոջը ձերբակալել են հունվարի 16-ին: Դատավորը մերժել է գրավի դիմաց նրա ազատ արձակումը, և նա այժմ պահվում է Հենդերսոն շրջանի բանտում:
