Բաժիններ՝

Թուրքիան ամենաշատ թեյ սպառող երկրների շարքում է

Հրապարակվել են աշխարհում ամենաշատ թեյ սպառող երկրների տվյալները։ Այդ երկրներում մեկ շնչին բաժին ընկնող թեյի տարեկան օգտագործումն ամենաբարձրն է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Դրանց մեջ է նաև Թուրքիան, որտեղ մեկ անձի հաշվով թեյի տարեկան սպառումը կազմում է 3.16 կգ: Վերջինիս 2.19 կգ-ով հաջորդում է Իռլանդիան, ապա 1.94 կգ-ով՝ Մեծ Բրիտանիան:

Թուրքիայում թեյը համարվում է ամենաշատ օգտագործվող ըմպելիքը: Թեև մինչև 1950-ական թվականները գերակշռում էր սուրճի օգտագործումը, սակայն տրանսպորտի և լոգիստիկ պայմանների զարգացման արդյունքում հնարավոր դարձավ թեյաբույսերի տերևներն ավելի երկար պիտանելիության ժամկետով տեղափոխել ավելի հեռու տեղեր, ինչի արդյունքում էլ այն լայն տարածում ստացավ և այսօր համարվում է Թուրքիայի ազգային ըմպելիքներից մեկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031