ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցների ցանկում 8 ընկերություն է ներառել
Ամերիկայի Միացյալ Նահանգները ևս 8 ընկերություն է ներառել Իրանի դեմ պատժամիջոցների ցանկում։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է ԱՄՆ Ֆինանսների նախարարության ենթակայության տակ գտնվող Օտարերկրյա ակտիվների համակարգմամբ զբաղվող ծառայության կայքում։
Պատժամիջոցները սահմանվել են Հնդկաստանում, Լիբերիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Օմանում, Սեյշելյան և Մարշալյան կղզիներում գրանցված 8 նավթագազային և տրանսպորտային ընկերությունների նկատմամբ։
Ցանկում ընդգրկվել է ևս 8 նավթային հածանավ։Սահմանված պատժամիջոցներով ԱՄՆ-ում սառեցվում են նշված ընկերությունների բանկային հաշիվները, իսկ Միացյալ Նահանգների քաղաքացիներին և նրանց ընկերություններին արգելվում է գործակցել պատժամիջոցների ենթարկված կազմակերպությունների հետ։
