15 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն այս պահին արդեն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է. Տիգրան Աբրահամյան

15 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն այս պահին արդեն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է. տեղեկացնում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Նրա առողջական վիճակի, իրավական ընթացակարգերի և հետագա ընթացքի մասին դեռ առիթ կլինի խոսել, սակայն արձանագրենք, որ Նարեկի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են` իրենց ծանր ու անկանխատեսելի հետևանքներով:

Առողջություն Նարեկին:

Ազատությո՛ւն Նարեկ Սամսոնյանին և բոլոր քաղբանտարկյալներին»,-հավելել է Տիգրան Աբրահամյանը։

Տեսանյութեր

Լրահոս