Բաժիններ՝

Վահագն Խաչատուրյանը Դավոսում միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ է հանդիպել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ քննարկելով փոխգործակցության ակտիվացման հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Խաչատուրյանը զրույցներ է ունեցել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի, «Apple» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Կուկի, «NVIDIA» ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ»,– ասված է հաղորդագրությունում:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր, որոնք առնչվել են վերականգնվող էներգետիկայի, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստանի որդեգրած զարգացման հայեցակարգերի կյանքի կոչման հնարավորություններին։

Հիշեցնենք՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 18-23-ն աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում է՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Հունվարի 20-ին նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցել էր նաև պանելային քննարկման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս